Մեքսիկայի Նուեվո-Լարեդո փոքր քաղաքի կենտրոնական փողոցում գլխատված տղամարդու մարմին է գտնվել:

Դիակի վրա գրություն է եղել, հետեւյալ բովանդակությամբ. «Սա իմ հետ տեղի է ունեցել, որովհետեւ չեմ հասկացել, որ պետք չէր գրել որոշ բաներ սոցիալական ցանցերում»:

Associated Press-ի փոխանցմամբ, բլոգերին սպանել են տեղի թմրակարտելի ներկայացուցիչները, որոնց մասին նա գրել էր իր բլոգում: Մեքսիկայի ոստիկանությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել դեպքի կապակցությամբ:

Սա առաջին հաշվեհարդարի դեպքը չէ բլոգերների նկատմամբ: Սեպտեմբերին, նույն Նուեվո-Լարեդոյում հայտնաբերել էին դանակահարված տղամարդու եւ կնոջ դիակներ, որոնց կողքին սպառնալիքներով լի գրություն է եղել` ուղղված նրանց, ովքեր ինտերնետում քննադատում են թմրակարտելը: