Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 147 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան։
«ԻՊ-ի դեմ գործողության շրջանակում ձերբակալվել է 147 մարդ՝ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով»,- գրել է նա X-ում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ թուրք ուժայիններն իրականացնում են շուրջկալներ եւ ձերբակալում ԻՊ կողմնակիցներին կամ մասնակիցներին Թուրքիայում։ Գործողություններն իրականացվում են հանրապետության տարբեր նահանգներում։





























