Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայում բռնել է մի մարդու, որը կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։ Այս մասին նշվել է իրավապահ մարմինների  մամուլի հաղորդագրությունում։

Նրանց տեղեկացմամբ՝ հետաքննությունն սկսվել է անցած տարի, երբ իրավակարգի պահապանները պարզել են, որ բռնվածը օգտագործել է ակնթարթային հաղորդումների փոխանակման գաղտնիացված պլատֆորմները, որոնցում ակտիվ աջակցություն է հայտնել ԻՊ-ին։ Նա սոցցանցով տարածել է կոնտենտ ահաբեկչական գործունեության մասին։

Քննության կարծիքով՝ կասկածյալը շփումներ է պահպանել երկու այլ երկրների ահաբեկիչների հետ։ Մասնավորապես, քաղաքացիական գվարդիան ուշադրություն է դարձրել Կանադայում եւ Շվեդիայում վերջերս ձերբակալված ահաբեկիչների հետ նրա ունեցած կապերին։