Արագածոտնի մարզում, նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Նաիրի-Երնջատափ գյուղ տանող ճանապարհի 15-րդ կմ-ին շրջվել է «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով, մեքենայի վարորդ՝ Երեւան քաղաքի բնակիչ, 18-ամյա Գոռ Բրուտյանը եւ ուղեւորներ՝ Երեւանի բնակիչներ, 18-ամյա Աշոտ Ազիզյանը, 18-ամյա Հակոբ Միրաքյանը, 17-ամյա Վանիկ Սաֆարյանը եւ 18-ամյա Արման Հովհաննիսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:

Կատարվում է քննություն: