Արմավիրի մարզում, նոյեմբերի 9-ի առավոտյան, «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենան Արամավիրի Մերձավան գյուղում դուրս է եկել հանդիպակաց գոտի, շրջվել եւ բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԵՐԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: