Բաքվի միջնակարգ դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին APA-ին հայտնել են ոստիկանության Խազարի բաժնում:
Դեպքը գրանցվել է Բուզովնա ավանում գտնվող թիվ 234 դպրոցում: Տեղի ունեցածի հետեւանքով, 11-րդ դասարանի աշակերտ, 17-ամյա Իբադով Մամի Թեյյար օղլուն այրվածքներ է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ այդ դպրոցում չկա գազ: Պայթյունի պատճառը դեռ անհայտ է: Ներկայումս ԱԻՆ-ի մասնագետները հետաքննություն են իրականացնում դեպքի վայրում:


























