Պաղեստինի ինքնավարության նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան վերաբերյալ ֆրանսիացի բժիշկների եզրակացությունն առաջիկա մեկ ամսում կթարգմանեն արաբերեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Յասի Արաֆաթի տառապյալների» ասոցիացիան:
Պաղեստինի ինքնավարության ԱԳ նախկին նախարար Նասեր ալ-Կիվդան լրագրողներին հայտարարել է, որ պաղեստինցիների եւ արաբ ժողովրդի ճնշող մեծամասնությունըվստահ է, որ Արաֆաթի մահը բնական չի եղել եւ որ նրան թունավորել են իսրայելական հատուկ ծառայությունները:
Արաֆաթի հնարավոր թունավորման մասին պաղեստինցի պաշտոնյաներն սկսել են խոսել անմիջապես նրա մահից հետո:
«Ֆատհ» կուսակցության առաջնորդները մեղադրել են անգամ նրա նախկին մտերիմներից մեկին, կանխարգելիչ անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Մուհամեդ Դահլանին, ով սնունդ եւ դեղեր էր մատակարարում Ռամալահում իսրայելական ուժերով շրջափակված Արաֆաթի գրասենյակին:
Հիշեցնենք, որ Արաֆաթը մահացել է 7 տարի առաջ, 2004-ի նոյեմբերի 1-ին, 75 տարեկան հասակում, Փարիզի մոտ գտնվող Percy de Clamart ռազմական հոսպիտալում, որտեղ նրան իսրայելական իշխանությունների թույլտվությամբ տեղափոխել էին 2004-ի հոկտեմբերի 29-ին:
Յասիր Արաֆաթը Պաղեստինի ազգային վարչակազմի առաջին նախագահն էր 1993-ից: Նա նաեւ «Ֆատհ» շարժման առաջնորդն էր եւ Պաղեստինի ազատագրության կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահը 1969-ից: 1994-ին Արաֆաթը, Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինն ու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը միասին ստացան խաղաղության Նոբելյան մրցանակ:




























