Ամերիկացի զինծառայողը ցմահ ազատազրկման է դատապարտվել, քանի որ ստիպել է իր ենթականերին սպանել աֆղանացի խաղաղ բնակչությանը: Որոշումը կարդացվել է ԱՄՆ-ի Լյուիս-Մակկորդ ռազմաբազայի տրիբունալի կողմից:

Ավագ սերժանտ Քելվին Գիբսը պարտավոր էր պաշտպանել խաղաղ բնակչությանը, սակայն նախաքննությունը ցույց է տվել, որ նա հաճույք է ստացել` հաշվեհարդար տեսնելով խաղաղ բնակչության հետ:

Նա աֆղանցիներին անվանել է «գազաններ», եւ դատախազը, կայացնելով մեղադրական դատավճիռ, հայտարարել է, որ իսկական գազանը դա Գիբսն է:

Նրա ենթակաները դատարանում պատմել են, որ երեք հաշվեհարդարների ժամանակ, որոնք տեղի են ունեցել տարբեր ժամանակահատվածներում, Գիբսը հրամայել է նրանց կրակել անզեն աֆղանցիների վրա, իսկ ինքը արկեր է օգտագործել: Դիակների կողքին թողնում էին ավտոմատներ, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե զոհերը եղել են դիմակայողներ եւ զոհվել են կռվի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: