ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը մշակել է ռազմական նոր հայեցակարգ Չինաստանի հանդեպ, Խորհրդային Միության հանդեպ կիրառված սառը պատերազմի ոճով: Ինչպես հայտնի է, այդ ոճը ենթադրում էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գլոբալ ներկայություն աշխարհի բոլոր կետերում, որպեսզի թույլ չտա հակառակորդի հզորացումը:
Հայեցակարգը ենթադրում է Ռազմածովային ուժերի համատեղ հարվածների մշակում Չինաստանի տարբեր շրջաններում, հակաարբայնակային համակարգերի հայտնաբերում, հակահարձակումների անցկացում, հաղորդում է Washington Times թերթը:
Թերթը նշում է, որ նման գաղափար վերջերս է առաջացել: Պենտագոնը մեկ անգամ չէ, որ անհանգստություն է հայտնել Պեկինի` նոր ռազմական տեխնոլոգիաների մշակման եւ յուրացման հարցում ունեցած նվաճումների հանդեպ:




























