Վրաստանի կառավարությունը մերժել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Լիտվա՝ Վիլնյուս աշխատանքային այց կատարելու հարցում:

Ըստ  Грузия Online-ի՝ այցը նախատեսված էր ապրիլի 10-12-ը։
 
Զուրաբիշվիլիի այցը մերժող որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
 
Վրաստանում պարբերաբար հակասություններ են ծագում իշխող կուսակցության և նրան ընդդիմադիր նախագահ Զուրաբիշվիլիի միջև։