ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում կարող են անձամբ քննարկել բոլոր հարցերը, որոնք առկա են երկու երկրների հարաբերություններում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Մենք հուսով ենք, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի, որպեսզի ղեկավարներն անձամբ քննարկեն նման հարցերը, եթե դրանք դրված են օրակարգում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մինչ այդ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում «ոչ մի անճիշտ քայլ չի կատարել», բայց պնդել է, որ «հակառակ դեպքերը բազմաթիվ են»։




























