Մենք դատապարտում ենք արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին եւ տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ պառակտում սերմանելու նրանց ձգտումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 10-ի ճեպազրույցում։

«Մենք համոզված ենք, որ ցանկացած խնդրահարույց հարց անհրաժեշտ է լուծել կառուցողական հունով, փոխզիջման որոնմամբ՝ տարածաշրջանային պատասխանատվության  սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է Թեհրանում 2023թ. հոկտեմբերի 23-ին 3+3 տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ նիստի ընթացքում։

Արեւմուտքի դերը իրավիճակի համար բացարձակ ապակառուցողական է, որովհետեւ... կա խոսքի հակասություն, որովհետեւ այդպես եղել է նաեւ այլ երկրների եւ տարածաշրջանների համար, այդ թվում նորագույն պատմության մեջ։ Որովհետեւ չկան հակառակի օրինակներ, չկա նրանց կառուցողական դերի օրինակ։ Ընդ որում, կան ահավոր աղետների օրինակներ, որոնք ցնցել են երկրներ, որոնք գրկաբաց են ընդունել՝ ոմանք բարի մտադրություններով, ոմանք էլ որովհետեւ հավատացել են, հուսավառվել եւ թողել հետոի համար, արհամարհել վերլուծաբանությունը եւ ընդունել արեւմտյան օրակարգը։ Ցավոք, այդ երկրներից շատերի համար իրավիճակն ավարտվել է աղետով»,- ամփոփել է Զախարովան։