Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության ՆԳ նախարար Ալի Երլիկայան։

«ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունների շրջանակում, որոնք իրականացվել են երկրի 12 նահանգներում, ձերբակալվել է 41 մարդ»,- գրել է նախարարը X-ի իր էջում։

Ամենից շատ թվով ձերբակալություններ կատարվել են Ստամբուլում՝ 10։ Առգրավվել է հրազեն։

Ապրիլի 29-ին Թուրքիայի ՆԳն ղեկավարը տեղեկացրել էր Ստամբուլում ութ մարդու ձերբակալման մասին, որոնք կասկածվում էին ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Նրանցից մեկը կալանքի է վերցվել մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու վայրում։

Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ մեկ տարում հանրապետությունում ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ։