Պաղեստինի վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի գրասենյակը հաստատել է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ կապված Նուսեյրաթի փախստականների ճամբարի վրա Իսրայելի հարձակման հետ, որի հետևանքով զոհվել է 210 մարդ։
«Միջազգային միջամտությունն անհրաժեշտ է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսիային հակազդելու և ՄԱԿ-ի բանաձևերի կատարումն ապահովելու համար, որոնք անհապաղ հրադադար են պահանջում», - ասվում է նախագահի աշխատակազմի սոցցանցերում արված հաղորդման մեջ:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր Նուսեյրաթում 4 պատանդների ազատ արձակման մասին՝ չհիշատակելով հարյուրավոր պաղեստինցիների սպանության մասին։ Գազայի հատվածում իսրայելական մահաբեր հարձակումների մասին հաղորդել է, մասնավորապես, Al Jazeera-ն։





























