Երեւանում, նոյեմբերի 21-ին, ժամը 08.30-ին, թիվ 122 երթուղու «ԳԱԶԵԼ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Սասունցի Դավթի փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: