Եվրախորհրդարանի ընտրություններում Էմանուել Մակրոնի կուսակցության պարտությունից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու և մի քանի շաբաթից» նոր ընտրություններ անցկացնելու մասին։
Վերջին տվյալներով՝ աջ պոպուլիստ Մարին Լը Պենի հիմնած «Ազգային միավորումը» Ֆրանսիայում հավաքել է ձայների մոտ մեկ երրորդը։ Սա գրեթե երկու անգամ ավելի է, քան Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության օգտին քվերկած ձայները։
Իր՝ Մակրոնի համար, Ազգային ժողովի նոր ընտրություններն ուղղակիորեն ոչինչ չեն փոխում՝ նոր նախագահական ընտրություններ Ֆրանսիայում կանցկացվեն միայն 2027 թվականին, ընդ որում Մակրոնը իշխանության ղեկին երկու ժամկետ մնալուց հետո չի կարողանա առաջադրվել։
Սակայն եթե Լը Պենին հաջողվի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հասնել նույն հաջողության, ինչ ԵՄ ընտրություններում, այդ դեպքում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը չի կարելի բացառել։ Լը Պենը հենց արտահերթ ընտրություններում էլ կարող է իրականացնել իր նվիրական երազանքն ու տեղ գրավել Ելիսեյան պալատում։
Գերմանիայում կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակցությունը նույնպես ֆիասկո է կրել. Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 13,9 տոկոս, ինչը կուսակցության ամնբողջ պատմության ընթացքում ամենավատ արդյունքն է։ Կանաչների արդյունքը 20,5%-ից իջել է 11,9%-ի, Ազատ դեմոկրատական կուսակցությունը հազիվ է գերազանցել 5%-ի նշագիծը, գրում է Bild-ը։
Խորհրդարանը ցրելու համար Շոլցը Բունդեսթագին պետք է անվստահության քվե հայտարարի։ Եթե դա հաստատվի, կանցլերը 21 օրվա ընթացքում կկարողանա ցրել խորհրդարանը, ինչի հետևանքը կլինի Բունդեսթագի նոր ընտրությունների անցկացումը։
Այլընտրանքային տարբերակն այն է, որ Բունդեսթագը խորհրդարանի ցրման մասին հայտարարությունից հետո երկու օրվա ընթացքում համաձայնի նոր կանցլեր ընտրել։ Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթած ՔԴՄ/ՔՍՄ-ի (Աջ կենտրոնամետ՝ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը և Քրիստոնեա-սոցիալական միությունը Բավարիայում քաղաքական կուսակցությունների դաշինք) տեսանկյունից եկել է իշխող կոալիցիայի հեռանալու ժամանակը։





























