Կարկուտը թռիչքի կեսին կոտրել է դիմապակին և կոտրել Վիեննա թռչող ինքնաթիռի ցռուկային մասը։

Ըստ Bild-ի՝ ավստրիական Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը Մայորկայից Վիեննա էր թռչում։ Ինքնաթիռն ընկել է ուժեղ կարկուտի տակ, որը ճեղքել է դիմապակին և ոչնչացրել օդանավի ցռուկային մասը։ Արդյունքում օդաչուները ստիպված են եղել կուրորեն վայրէջք կատարել Վիեննայի օդանավակայանում։ Ուղևորներն իրենց հերթին խնդիրների մասշտաբները գնահատել են միայն ինքնաթիռի վայրէջքից հետո։

«Մենք թռչում էինք ամպրոպի բերանով: Վայրէջքից մոտ կես ժամ առաջ հանկարծակի ուժեղ ցնցում զգացվեց»,- ավստրիական Kronen պարբերականին հայտնել է ուղեւոր Մարսել Հ-ն։

Ինչպես հայտնի է դարձել, երբ կարկուտը փշրել է ինքնաթիռի դիմապակին, օդաչուն աղետի ազդանշան է տվել դիսպետչերներին։ Թռիչքի հսկողությունը հաստատել է միջադեպը. նրանք բացատրել են, որ, Վիեննա տանող թռիչքի ճանապարհին հանդիպած ամպրոպի ճակատը, եղանակային ռադարների վրա տեսանելի չէր: