Մալավիայի փոխնախագահ Սաուլոս Կլաուս Չիլիման և ևս ինը մարդու տեղափոխող ինքնաթիռն անհետ կորել է։ Դրա մասին հայտարարել է Մալավիի նախագահի վարչակազմը։

Օդանավի հետ կապ հաստատելու ավիացիոն իշխանությունների բոլոր փորձերը մինչ այս պահը անհաջող են եղել: Ըստ Reuters-ի՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ինքնաթիռը առավոտյան 10:02-ին պետք է վայրէջք կատարեր Մզուզու քաղաքի միջազգային օդանավակայանում։ Մինչ իր քաղաքական կարիերան Չիլիման ղեկավար պաշտոններ է զբաղեցրել բազմազգ ընկերություններում, մասնավորապես, Unilever-ում և Coca Cola-ում, հայտնել է BBC-ն: