Հունիսի 10-ին այցով Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Դրա մասին՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է թուրքական Sabah պարբերականը։
Ըստ ռուսական ТАСС-ի՝ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։
Ռուսաստան այցի շրջանակում Ֆիդանը Նիժնի Նովգորոդում կմասնակցի ԲՐԻԿՍ+-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։



























