Գերմանացի աջ ծայրահեղական և ձախ ազգայնականները երեքշաբթի բոյկոտել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը Բունդեսթագում, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։ Զելենսկին ելույթ է ունեցել Գերմանիայի խորհրդարանում դիվանագիտական շրջագայության սկզբում։ Շրջագայության նպատակն է ուժեղացնել աջակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դեմ պայքարում։
Այն, որ Կիևը գնալով դժվարանում է աջակցություն ստանալ, դրա վառ վկայությունը խորհրդարանում Զելենսկու ելույթի ժամանակ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) և արմատական ձախակողմյան Սառա «Վագենկնեխտ դաշինք» (BSW) կուսակցության պատգամավորների բոյկոտը:
Երկու կուսակցություններն էլ հսկայական ձեռքբերումներ են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններում, երբ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ավելի շատ ձայն է հավաքել, քան կանցլեր Օլաֆ Շոլցի կոալիցիայի բոլոր երեք կուսակցությունները միասին վերցրած, իսկ BSW-ն՝ Ուկրաինային զենք վաճառելու դեմ արշավող նորեկը՝ վեց տոկոսից մի փոքր ավելի:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահներ Թինո Կրուպալլանն ու Ալիս Վայդելը հայտարարել են, որ իրենք «հրաժարվում են ականջ դնել կոմուֆլյաժային համազգեստով հռետորին»:
«Ուկրաինան հիմա պատերազմի նախագահի կարիք չունի, նրան պետք է խաղաղության նախագահ, որը պատրաստ է բանակցել», - հայտարարել են նրանք՝ հավելելով, որ AfD-ի պատգամավորները երեքշաբթի որոշել են լքել Բունդեսթագում իրենց տեղերը։





























