Իսրայելը հինգշաբթի հայտարարել է, որ Լիբանանի «Հըզբոլլահ» շարժումը, նրա «իրանական աջակիցը» և Բեյրութի կառավարությունն «ամբողջական պատասխանատվություն» են կրում իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով բռնության աճի համար և ակնարկել է, որ կարող է լարվվածության նոր սրացում առաջանալ:

«Լիբանանը և «Հըզբոլլահը»՝ Իրանի գլխավորությամբ, ամբողջ պատասխանատվությունն են կրում երկրի հյուսիսում անվտանգության վատթարացող իրավիճակի համար», - ըստ Reuters-ի՝ հայտարարել է Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը։

Նա հավելել է, որ Իսրայելը կվերականգնի անվտանգությունն իր հյուսիսային սահմանին, լինի դա դիվանագիտական ​​ճանապարհով, թե այլ եղանակներով։