Իսպանիայում ավարտվել է երկրի շախմատային առաջնությունը՝ ակումբների միջեւ: Երկրի չեմպիոն է դարձել «Լինեքս մեջիք» թիմը՝ Մերիդայից, որը եզրափակչում հաղթել է «Կասպարով-Մարկոտե» թիմին (Մոնդարիս): Այդ մասին հաղորդում է Sportinfo.am գործակալությունը: Հաղթողների կազմում հանդես էր գալիս հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Եզրափակչում չեմպիոնների կազմում հանդես էին գալիս նաեւ Ալեքսեյ Շիրովը, Մայքլ Ադամսը, Ֆաբիանո Կարուանան, Իվան Չեպարինովն ու Մանուել Պերեսը:
Տեղադրություն



























