Գազայի հատվածի մոտ 2,5 մլն խաղաղ բնակիչ կբախվի պարենի սուր անբավարարության խնդրին։ Այսպիսի գնահատական է ներկայացված ՄԱԿ Պարենի համաշխարհային կազմակերպության զեկույցում։
Փաստաթղթում նշվել է, որ այդ խնդրին կբախվի Գազայի բնակիչների 96 տոկոսը։ Նրանցից մոտ 495 հազար մարդու «աղետալիորեն» չի բավականացնում պարենը։ Եվս 745 հազար մարդու սննդի անբավարարության մակարդակը գնահատվում է արտակարգ վատ։





























