Հյուսիսային Կորեան մտադիր է հուլիսին ինժեներական զորքեր ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բռնազավթած տարածքներ՝ «վերակառուցման աշխատանքներ» իրականացնելու նպատակով։ Դրա մասին տեղական Chosun հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը։ Ներկայում Ուկրաինա ուղարկվելու պատրաստվող ստորաբաժանումները Չինաստանում են։ Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը Հյուսիսային Կորեային խոստացել է վճարել հարևան երկրի բռնազավթման հարցում օգնության համար ։
Մեկնաբանելով վերոնշյալ տեղեկությունը՝ Պենտագոնում հայտարարել են, որ եթե Ուկրաինա հյուսիսկորեական զորք ուղարկվի, դրանք «թնդանոթի միս» կդառնան։
ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերն ասել է, որ Հյուսիսային Կորեայի ուժերի առաջնորդի փոխարեն ինքը կասկածի տակ կառներ Ուկրաինայի դեմ հանցավոր պատերազմի համար զինվորական ուժեր ուղարկելու գաղափարը։
ՌԴՖ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 19-ին ստորագրել են երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Պուտինը Փհենյան կատարած այցից հետո պարզաբանել է, որ ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում միմյանց օգնություն կտրամադրեն։
Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին զենք է մատակարարում 2022 թվականի ամառվանից։ Դրան նախորդել էր Ուկրաինայում ռուսական բանակի մի շարք անհաջողություններից հետո Պուտինի օգնության կոչը։ Հյուսիսային Կորեայից Ռուսաստանի Դաշնություն են արդեն ուղարկվել մոտ 5 միլիոն հրետանի, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ։
Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոնը Սիկը ի պատասխան, Մոսկվան Փհենյանին սկսել է տանկեր, ինքնաթիռներ և լրտեսական արբանյակային ծրագրի համար տեխնոլոգիաներ մատակարարել:





























