ՄԱԿ-ը և Եվրամիությունը երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, խստորեն դատապարտել են Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների շարքը, այդ թվում՝ Կիևի Օխմատդիտ մանկական հիվանդանոցի վրա։

«Ուկրաինայում շաբաթը սկսվեց ռուսական զինված ուժերի կողմից մահացու հարվածների հերթական ալիքով։ Անհնար է պատկերացնել, որ այս պատերազմում երեխաներ կզոհվեն կամ վիրավորվեն։ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հիվանդանոցներն ունեն հատուկ պաշտպանություն: Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն»,- ասել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Դենիզ Բրաունը:

«Ռուսաստանը շարունակում է անխղճորեն հարձակվել ուկրաինացի խաղաղ բնակիչների վրա. Այսօրվա օդային հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել, ինչպես նաև ավերվել է Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցը՝ Օխմատդիտը։ Ուկրաինային այժմ անհրաժեշտ է հակաօդային պաշտպանություն. Ռուսաստանի ռազմական հանցագործությունների բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- սոցցանցի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։