Ռուսական բանակի ղեկավարությունը այսօր զեկուցել է ձեռնարկված միջացառումների մասին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարության քողի ներքո` կապված Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ-երի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Օդային-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն լրագրողներին հայտնել է, որ Օդային-տիեզերական պաշտպանության զորքերի ձեւավորումը, որոնց ստեղծման մասին անցյալ տարի որոշում է ընդունել պետության ղեկավարը, փաստացի ավարտված է: Գեներալի խոսքով, դեկտեմբերի 1-ից դրանք ռազմական հերթապահության են անցնում: Դրանց նպատակն է պաշտպանել պետության տարածքը ռազմա-տիեզերական հարձակումից:
Օստապենկոն նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի ռազմա-տիեզերական ուժերը պատրաստ են Կալինինգրադի մարզում հրթիռային «Իսկանդեր» համակարգեր բացել: Տարածաշրջանի ռադիոլոկացիոն կայանները կարճ ժամկետներում կարող են զգուշացնել հրթիռային հարձակման մասին, հաղորդում է RBC-ն:



























