Արաբական Միացյալ Էմիրությունների դատարանը չորեքշաբթի ցմահ ազատազրկման է դատապարտել 43 մարդու՝ երկրում ահաբեկչություններ իրականացնելու նպատակ հետապնդող «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը ղեկավարելու համար։

WAM պետական գործակալությունը հայտնել է, որ ևս 11 մարդ ավելի կարճ ժամկետով ազատազրկման դատապարտվել, իսկ վեց ընկերության նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու նպատակով փողերի լվացման համար։

Իրավապաշտպան միջազգային կոալիցիան, որի մեջ մտնում է Human Rights Watch-ը, հայտարարել է, որ դատավճիռները հաջորդել են  «հիմքում անարդար» զանգվածային դատավարությանը, և կոչ է արել անհապաղ չեղյալ համարել այդ դատավճիռները: