Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին չորեքշաբթի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մյուս անդամները պետք է դուրս գան դաշինքի՝ ռազմական ծախսերի վրա ՀՆԱ-ի 2%-ը ծախսելու նպատակային ցուցիչից, և որ Եվրոպան պետք է ավելի շատ «ծանր աշխատանք» տանի՝ անկախ նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրությունների արդյունքից, հայտնել է Reuters-ը։
«Մեր առջև ծառացած աճող սպառնալիքների և համաշխարհային անկայունության ցանկացած գնահատական ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պետք է անեն ավելին, քան սոսկ 2%-ը», - շեշտել է Հելին: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է իրավացիորեն ակնկալի, որ եվրոպական երկրները իրենց վրա կվերցնեն ֆինանսական բեռի մի մասը, բայց նաև ղեկավարության պարտականությունները։
Հարցին, թե արդյոք իր կառավարությունն անհանգստացած է ՆԱՏՕ-ի ապագայով, եթե Թրամփը վերադառնա իշխանության, Հիլին պատասխանել է, որ անկախ նրանից, թե ով է եղել Սպիտակ տանը վերջին 75 տարիներին, «ուժեղ, կայուն, ժողովրդավարական Եվրոպան բխում է Ամերիկայի շահերից»: «Մեր բրիտանական կառավարությունը լավ և ջանասիրաբար կաշխատի նրա հետ, ում Ամերիկայի ժողովուրդը կորոշի ընտրել»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը խոստացել էր կատարել Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը տարեկան ՀՆԱ-ի 2,5%-ի հասցնելու իր նախընտրական խոստումը, սակայն ընդգծել էր, որ դա կանի միայն այն դեպքում, երբ երկիրը կարողանա այդ շռայլությունն իրեն թույլ տալ և միայն պաշտպանական ռազմավարությունը վերանայելուց հետո:





























