Հավայան կղզիների Հիլո միջազգային օդանավակայան աշծատանքը դադարեցվել է, երբ անվտանգության աշխատակիցները 41-ամյա ճապոնացի ուղևորին պատկանող պայուսակում նռնակի նմանվող երկու առարկա են հայտնաբերել, հայտնել է Associated Press -ը:
Երեքշաբթի առավոտյան աշխատակիցները տարհանել են տերմինալի տարածքը, մինչդեռ սակրավորները պարզել են, որ նռնակները ակտիվ չեն եղել, ասվում է Հավայան կղզիների ոստիկանական բաժանմունքի հայտարարության մեջ: Օդանավակայանի աշխատանքը մոտ մեկ ժամ անց վերսկսվել է։
Ճապոնացի ուղևորը ձերբակալվել է՝ առաջին աստիճանի ահաբեկչական սպառնալիքի կասկածանքով։ Ոստիկանությունը հայտնել է, որ նրան տեղափոխել են Արևելյան Հավայան կղզիների ոստիկանական տեղամաս և ավելի ուշ ազատ են արձակել՝ մինչ հետաքննությունը:
Տրանսպորտային անվտանգության վարչությունն արգելում է ձեռքի կամ ստուգված ուղեբեռում կեղծ պայթուցիկ նյութեր, ներառյալ՝ ձեռքի նռնակներ պահել:




























