Կրեմլը մանրամասները չգիտի այն տեղեկատվության, ըստ որի Ղազախստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան կոչ է արել դուրս բերել ռուսական արժեթղթերը, այն կճշտի Ռուսաստանի Դաշնության տնտեսական գերատեսչությունների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ճիշտն ասած, մենք մանրամասներին չենք տիրապետում։ Իհարկե, մենք կճշտենք մեր տնտեսական գերատեսչություններից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ ղազախական դեպոզիտարիան հաստատել էր ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ հաճախորդներին կոչ է արել կարգադրություններ ուղարկել ռուսական արժեթղթերն իր անվանական հոլդինգից հանելու համար՝ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի (NSD) դեմ ԱՄՆ-ի արգելափակման պատժամիջոցների ներդրումից հետո: