Հյուսիսային Կորեային զսպելու ԱՄՆ հանձնառությունն ամրագրվում է նրա բոլոր հնարավորություններով, ներառյալ միջուկային կարողությունները, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Երկու երկրների առաջնորդները նաև հավանություն են տվել Կորեական թերակղզում զսպման ինտեգրված համակարգ ստեղծելու սկզբունքները՝ Փհենյանի սպառնալիքներին դիմակայելու համար, հայտնել է Յուն Սուկ Յոլի գրասենյակը:

Ավելի վաղ Բայդենը և Յուն Սուկ Յոլը համատեղ հայտարարություն էին տարածել, որում հայտարարել էին Կորեական թերակղզում միջուկային զսպումն ու միջուկային գործողություններ ղեկավարող սկզբունքների ստորագրման մասին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Նախագահները վերահաստատել են ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության Վաշինգտոնի հռչակագրով իրենց ստանձնած պարտավորությունները և ընդգծել, որ ԿԺԴՀ-ի կողմից Կորեայի Հանրապետության դեմ ցանկացած միջուկային հարձակում կարժանանա արագ, ճնշող և վճռական պատասխանի»,- ասվում է հայտարարության մեջ: