Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը անհետ կորել են Հավայան կղզիների Կաուայ կղզում ուղղաթիռի ջրի մեջ ընկնելու հետևանքով։
Ինչպես հայտնում է ABC News-ը, Դաշնային ավիացիոն գործակալությունը տարածքում թռիչքների ժամանակավոր սահմանափակում է մտցրել, և որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ խոսքը Robinson R44 ուղղաթիռի մասին է։ Ինքնաթիռում երեք մարդ է եղել։





























