ԱՄՆ մոտ 130 միլիոն մարդ, հատկապես Արևելյան ափին և Կենտրոնական նահանգներում երեքշաբթի կբախվի քայքայիչ ու համատարած ջերմային ալիքի բերած ամառվա ամենաշոգ և ամենավտանգավոր ջերմաստիճանը, , հայտնել է Axios-ը:

Ըստ Weatherbell Analytics-ի՝ ԱՄՆ-ում մոտ 227 միլիոն մարդ առաջիկա յոթ օրվա ընթացքում ականատես կդառնա, որ ջերմաստիճանը կգերազանցի 32 աստիճանն ըստ Ցելսիուսի (90 աստիճան ըաստ Ֆարենհայթի):

Նման շոգ եղանակին երկար ժամանակ մնալը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների և նույնիսկ մահվան: Այս ամառ ԱՄՆ-ում շոգի պատճառով արդեն երկու տասնյակից ավելի մարդ է մահացել։ Սա, հավանաբար, զգալիորեն թերագնահատված ցուցանիշ է: Երկուշաբթի Վաշինգտոնում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38,8 աստիճան ըստ Ցելսիուսի (102 աստիճան ըստ Ֆարենհայթի), սահմանելով օրական ռեկորդ՝ գերազանցելով 1988 թվականին սահմանված 37,7 աստիճան ըստ Ցելսիուսի (100 աստիճան ըստ Ֆարենհայթի) նախկին նշագիծը։

Վաշինգտոնում երեքշաբթի կեսօրին բարձր ջերմաստիճանն արդեն բարձրացել էր մինչև 38,3 աստիճան Ցելսիուս (101 աստիճան ըստ Ֆարենհայթի)՝ կապելով շոգ օրերի ամենաերկար շարանը՝ սկսած 1930-ից: Բացի դրանից, երեքշաբթի օդի վտանգավոր ջերմաստիճան լգրանցվեն նաև Հարավային հարթավայրերի և Միսիսիպի գետի հովտի մեծ տարածքներում: Ջերմաստիճանի ցուցանիշները՝ օդի ջերմաստիճանի և խոնավության համադրությունը մարդու մարմնի համար, կհասնեն 40-43 աստիճան ըստ Ցելսիուսի (105-110 աստիճան ըստ Ֆարենհայթի) կամ ավելի բարձր Արևելյան ափի երկայնքով և հարթավայրերում, մասնավորապես՝ Օկլահոմա Սիթիում, Արկանզասի և Արկանզասից և Թենեսիից արևելք: Դա վերաբերում է Վաշինգտոնին, Բալթիմորին և Ֆիլադելֆիային:

Միացյալ Նահանգներն արդեն երկրորդ ամենատաք ամառն է վերապրում, և շատ քաղաքներ պատրաստվում են այս տարի իրենց ամենատաք սեզոնին: Շարունակվող հուլիսյան ինտենսիվ ջերմային ալիքը, որը կարող է տևել մինչև օգոստոսի սկիզբ, ավելի հավանական է դարձնում, որ նոր ռեկորդներ կգրանցվեն: