Չինաստանն ուկրաինական հակամարտության կարգավորման աջակցությունը համարում է առաջնահերթ եւ անհետաձգելի խնդիր։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հունգարացի գործընկերոջ՝ Պետեր Սիյարտոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Չինաստանը կարծում է, որ ամենաանհետաձգելի հարցը եւ իրատեսական նպատակը ներկայում Ուկրաինայում իրավիճակի շուտափույթ սառեցմանն աջակցելն է եւ հրադադարի ու հակամարտության թեժացման անթույլատրելիության շուրջ կոնսենսուսի ձեռքբերումը, ինչպես նաեւ հրադադարի եւ բանակցությունների վերսկսման պայմանների ստեղծումը»,- նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ կայքը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը նաեւ ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Հունգարիայի հետ, որպեսզի համատեղ ջանքերով «իրավիճակն Ուկրաինայում քաղաքականապես կարգավորվի»։