Հավաքական Արևմուտքն ամեն գնով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջնագրերը առաջ տանելու ուղին է ընտրել, ըստ ТАСС-ի՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Բռնել են այսպես կոչված Զելենսկու ծրագիրն ամեն գնով առաջ տանելու ուղին, որը վերջնագրի ընդգծված ձև ունի», - ասել է Լավրովը ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստերին որպես նախագահ մասնակցելուն հաջորդած մամուլի ասուլիսում։

Միևնույն ժամանակ, ըստ РИА Новости-ի, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին, ինչպես նաև «երաշխիքներ կներառի եվրոպական անվտանգության վերաբերյալ ցանկացած ապագա համաձայնագրում կրկնակի մեկնաբանության դեմ»։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց հաշվի առնելով Արևմուտքի և ուկրաինացիների հետ զրույցների և խորհրդակցությունների տխուր փորձը... Այդ համաձայնությունը, որը, հուսով եմ, ինչ-որ փուլում կձևավորվի եվրոպական անվտանգության վերաբերյալ, և այս համատեքստում ուկրաինական ճգնաժամը լուծված կլինի»,- շեշտել է Լավրովը։