Հնդկաստանի հյուսիսում հինգշաբթի մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով մահացել է առնվազն երկու ուղևոր, 20-ը՝ վիրավորվել, երկաթուղու պաշտոնյային վկայակոչելով՝ հայտնել է Associated Press-ը։ Վթարի պատճառները հետաքննվում են։
Արտակարգ օգնության պետական կոմիսար Նավին Կումարը հայտնել է, որ դեպքի վայր են շտապել տասնյակ փրկարարներ, բժիշկների և բուժաշխատողների 40 հոգանոց խումբ և շտապօգնության 15 մեքենա: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ և շրջանի պետական առողջապահական կենտրոններ։
Գնացքը Չանդիգարհ քաղաքից ուղևորվում էր Դիբրուգարհ, երբ ՝ նահանգի վարչական կենտրոն Լաքնաուից մոտ 120 կմ հյուսիս-արևելք Գոնդա քաղաքի մոտ վեց վագոն դուրս է եկել ռելսերից, իսկ երկուսը` շրջվել, ասել է Կումարը:





























