Այսօր՝ հուլիսի 19-ին հրդեհի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխված 5 քաղաքացիները ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Արտաշատ» ԲԿ-ի փոխտնօրեն Աշոտ Գևորգյանը։
«5 քաղաքացի էր տեղափոխվել հիվանդանոց՝ մեկը երեխա։ Նրանք այրվածքներ չունեին, ծխահարվել էին միայն»,- պատմեց Աշոտ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ.-ն. 3 ամսական Արա Մ.-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը:





























