Խորվաթիայի ծերանոցում տեղի ունեցած զանգվածային հրաձգության մեջ կասկածվողին 11 քրեական մեղադրանք է առաջադրվել, դրանց թվում՝ սպանություն, հայտնել է Associated Press-ը։ Նշվում է, որ նա մեղադրվում էր վեց մարդու, նրանց թվում՝ սեփական մոր սպանության և նույնքան մարդու վիրավորելու մեջ։

Արյունոտ սպանդն ապշեցրել է Կենտրոնական Խորվաթիայի մոտ 8500 բնակիչ ունեցող առողջարանային Դարուվարին և ցնցել է Եվրամիության երկիրը, որտեղ նման իրադարձությունները հազվադեպ են համարվում՝ չնայած 1990-ականների պատերազմից մնացած մեծ քանակությամբ զենքին:

«51-ամյա տղամարդը մտել է Դարուվարի ծերանոց, որտեղ կրակ է բացել՝ մի քանի հոգու սպանելու մտադրությամբ»,- հայտնել են ոստիկանությունից։

Իրավապահ մարմինները նաև նշել են, որ կասկածյալը «կատարել է 11 հանցավոր արարք», դրանց թվում՝ կանանց կոտորած, սպանություն և սպանության փորձ։

Ոստիկանության մեղադրանքը կասկածյալի դեմ քրեական գործի առաջին քայլն է։ Դատախազները դեռ պետք է պաշտոնական հետաքննություն սկսեն՝ նախքան մեղադրանք ներկայացնելը, որը կարող է հասնել դատավարության:

«Դա անքուն գիշեր էր, բոլորս ցնցված ենք», - պատմել է Դարուվարի քաղաքապետ Դամիր Լնենիչեկը: Քաղաքում չորեքշաբթի սգո օր է հայտարարվել զոհերի հիշատակի համար, որոնց թվում են եղել ծերանոցի հինգ բնակիչ և մեկ աշխատակից:

Հանցագործության դրդապատճառի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալը նախկին մարտիկ է, ով մասնակցել է 1991-1995 թվականների հակամարտությանը։ Խորվաթական լրատվամիջոցները հայտնում են, որ նա զայրացած է փողին առնչվող խնդիրների, ներառյալ՝ ծերանոցի դրամական հաշիվների պատճառով, որտեղ մայրն անցկացրել է վերջին 10 տարիները: