Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները դեռ կարող են քվերակության դրվել թուրքական խորհրդարանում: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք հայտնեց Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրի տնօերն Սաբինա Ֆրեյզերը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` օրերես արված այն հայտարարությունները, թե  արձանագրությունները վերջնականապես մահացած չի կարելի համարել:

Միժամանակ, ըստ նրա,  նման բան հազիվ թե տեղի ունենա առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթացի:

«Թեեւ այդ երկու հարցերի միջեւ իրավական առումով կապ չկա, գործնականում Թուրքիան  դրանք կապել է քաղաքական նկատառումներից ելնելոեվ: Անկարան չի հստակեցրել, թե ինչ է հասկանում «առաջընթացի» ներքո: Միաժամանակ` դրա տակ, ամենայն հավանականությամբ, պետք է հասկանալ ԼՂ հարցով հիմնարար սկզբունքների ստորագրումը կամ ԼՂՀ շուրջ գտնվող գրավված տարածքներից մեկ-երկուսից հայկական զորքերի դուրս բերումը»,-հայտարարեց Ֆրեյզերը:

Նրա կարծիքով` զորքերի դուրս բերումը կարող է լրջորեն փոփոխել տարածաշրջանային դինամիկան հօգուտ խաղաղության եւ զրագացման: « Բացի այդ, ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն երբեք ինքնիշխանության չեն հավակնել այնպիսի տարածքի նկատմամբ,  ինչպիսին Ֆիզուլին է»,-ավելացրեց փորձագետը:

Վերադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Ֆրեյզերը նշեց, որ նույնիսկ այն դեպքում, երբ արձանագրությունները վավերացված չեն, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը շարունակվում է տարբեր ոլորտներում շփումների միջոցով: