Անցած տարի ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կազմել է 212 միլիոն դոլար: Հինգ տարի առաջ այց ցուցանիշը 98 միլիոն էր, 12 տարի առաջ` 41 միլիոն: Թուրք գործարար Թունջայ Օզենը Հայաստանում աշխատում է արդեն 14 տարի: Նրա բիզնեսի արդյունքում հայկական թթվասերն ու պաղպաղակը թուրքական պլաստիկե տարաներով եւ փաթեթավորմամբ, Miray ընկերության թուրքական սառնարաններում Թուրքիայում սպասում են սպառողներին: Թուրք գործարարի գործունեության հիմնական ոլորտը սննդի արդյունաբերությանն անհրաժեշտ ապրանքների մատակարարումն է: Հայերեն չխոսող Օզենի հայ գործընկերներն են «Ջերմուկը», Coca-Cola-ն, «Կիլիկիան», «Կոտայքը», «Գյումրին», «Աշտարակ-կաթը», «Թամարան», «Նատալի Ֆարմը»: Օզենի ընկերությունը եւ արտադրում է, եւ ներմուծում է Հայաստան:
NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Թունջայ Օզենի հետ:
Դուք Հայաստանում աշխատում եք արդեն երկար ժամանակ: Անցած տարիների ընթացքում փոխվե՞լ են պայմանները բիզնես ծավալալելու համար:
Երբ ես առաջին անգամ եկա Հայաստան` ես զգացում ունեի, որ հայ գործընկերներիս կարող եմ վստահել եւ համագործակցել նրանց հետ: Իմ հույսերն արդարացան: Ես տեսա, որ հայ գործարարները աշխատասեր են եւ հաճախ են հաջողության հասնում բիզնեսի նրբություններն իմանալու շնորհիվ: Ի դեպ, Թուրքիայում արհեստավորների 70 տոկոսը հայեր են. ոսկերիչներից սկսած մյուսներով վերջացրած:
Հայաստանում աշխատելուց առաջ դուք ծանո՞թ էին հայերի հետ:
Բնականաբար, նախքան այստեղ գալը ես ծանոթացա մի քանի գործարարների հետ: Ես ասում է նրանց. դու հայ ես, ես թուրք եմ, բացենք գործարան եւ զարգացնենք բիզնեսը: Շատ սովորական է, որ ես բազմաթիվ մտավախություններ ունեի: Սակայն դրանց 90 տոկոսը չեղան: Բոլոր խնդիրները լուծվում էին առանց հատուկ բարդությունների: Իհարկե, խնդիրներ ծագում են, սակայն դրանք լուծելի են:
Թուրքիայից ապրանքներ արտահանելիս խնդիրներ չեք ունենո՞ւմ Հայաստանի ուղղությամբ ձեւակերպելու պատճառով:
Ապրանք արտահանելիս մենք խնդիրներ չեն ունենում: Գործարքը տեղի է ունենում հետեւյալ կերպ. մենք ձեւակերպում ենք հաշիվ-ապրանքագիրը` կապված Թուրքիայից փոխադրումների հետ, ապրանքը դուրս ենք բերում երկրից, այնուհետեւ սկսվում է գործակցությունը հայ գործընկերների հետ, որոնք էլ լուծում են Հայաստան հասցնելու բոլոր խնդիրները:




























