Երեւանում, նոյեմբերի 28-ին,  ժամը 18.30-ին, «BMW-520»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարույր Սեւակի փողոցում վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան, ինքնությունը չպարզված կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել է հիվանդանոց եւ գիտակցության չգալով՝ մահացել:

Կատարվում է քննություն: