Կոլումբիայի կառավարությունը որոշում է ընդունել, որով թույլ է տալիս բանակցություններ սկսել «Ծոցի կլան» կազմակերպված հանցավոր խմբավորման գործունեությունը դադարեցնելու համար։ Դրա մասին իր կայքում հայտնել է Semana հանդեսը։

Պարբերականը մեջբերում է նախագահ Գուստավո Պետրոյի ստորագրած փաստաթղթից մի հատված, ըստ որի թույլատրվել է սոցիալ-իրավական երկխոսության սկսել «Ազգային կառավարության ներկայացուցիչների և «Կոլումբիայի ինքնապաշտպանության ուժեր» (կամ «Ծոցի կլան») կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների միջև։

Ըստ հրամանագրի՝ առաջին փուլում Կոլումբիայի իշխանությունները ցանկանում են համոզվել, որ հանցավոր խումբը պատրաստ է անցնել օրինական դաշտ և  արդարադատության առաջ պատասխան տալու պայմաններ ստեղծել։