Թուրքիան չորեքշաբթի ՄԱԿ-ի դատարանին է դիմել՝ Հարավային Աֆրիկայի՝ Իսրայելի դեմ ցեղասպանության հայցին միանալու համար։ Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպանը մի խումբ թուրք օրենսդիրների ուղեկցությամբ Հաագայի միջազգային դատարանին միանալու դիմում է ներկայացրել։

«Աշխարհում ոչ մի երկիր միջազգային իրավունքից վեր չէ»,- X-ի իր միկրոբլոգում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնչու Քեջելին։ Արդարադատության միջազգային դատարանում հարուցված գործը չափազանց կարևոր է երաշխիքների տեսանկյունից, որ Իսրայելի կատարած հանցագործություններն անպատիժ չեն մնա»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ Իսրայելին մեղադրել էր ցեղասպանության մեջ՝ կոչ անելով նրան պատժել միջազգային դատարաններում և քննադատել արևմտյան երկրներին Իսրայելին աջակցելու համար։