Սկսած 2013 թ. հունվարի 1-ից Հայաստանում դեղերը կվաճառվեն հայերեն թարգմանված ներդիրներով: Այդ մասին այսօր` նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Այդ նպատակով 2012 թ. կիրականացվեն օրենսդրական համատասխան փոփոխություններ:

Այդ առաջարկության հեղինակը «Հայաստան» երիտասարդական հիմնադրամն է, որի համակարգող Կարեն Ավագյանն ասաց, որ Հայաստան ներմուծվող դեղերում որպես կանոն բացակայում են հայերեն մակնշումներն ու ներդիրները, ինչը սպառողի իրավունքի խնդիր է առաջացնում: Որոշ դեպքերում ներդիրները միայն 1 լեզվով են` անգլերեն կամ ռուսերեն, որը նույնպես խնդիր է: