«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Try&Buy» (Փորձի´ր եւ գնի´ր) ակցիայի մասին Beeline ֆիքսված կապի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են միանալ Hi Line ծառայությանը: Ակցիայի պայմանները գործում են միայն այն հաճախորդների համար, ովքեր կպատվիրեն ծառայությունը Beeline հաճախորդների սպասարկման կենտրոնի` 100 հեռախոսահամարով: Մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Մեգա» սակագնային փաթեթներից որեւէ մեկին` հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվել Ինտերնետից, կազատվի միացման վճարից եւ անվճար կստանա մոդեմ: Առաջին ամսվա ընթացքում հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից առանց վարձի վճարման պարտավորության` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե առաջին ամսվա ավարտին բաժանորդը չի խզում պայմանագիրը, ապա սկսած երկրորդ ամսից շարունակում է օգտվել ծառայությունից` ընտրված «Մեգա» սակագնային պլանի գործող պայմաններով:
«Try&Buy» ակցիայի շրջանակում բաժանորդը միայն մեկ անգամ կարող է օգտվել մեկ ամիս անվճար ինտերնետ ծառայության առաջարկից: Առաջին ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդին հետագայում չի տրամադրվում անվճար ամսական միացում: Մնացած պայմաններն, այդ թվում ծառայության անվճար ակտիվացումն ու անվճար մոդեմը մնում են ուժի մեջ: Մինչեւ 12 ամիս լրանալը պայմանագիր խզելու դեպքում բաժանորդը վճարում է մոդեմի արժեքը եւ Hi Line «Անսահմանափակ» եւ «Մեգա» սակագնային փաթեթների գների տարբերությունն օգտագործման ամբողջ ժամանակաշրջանի համար, բացառությամբ առաջին ամսվան:




























