Նոյեմբերի 10-ին հաստատվել է մարզադահլիճում անցկացվող ֆուտբոլի՝ «ֆուտզալ»-ի, Հայաստանի 2009/2010թթ. առաջնության օրացույցը։ Առաջնությանը կմասնակցեն 5 թիմեր՝ «Էրեբունի» (Երեւան), «Եվրոպա» (Երեւան), «Հրազդան» (Հրազդան), «Գյումրի» (Գյումրի) եւ «Քախսի» (Հրազդան), հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Առաջնությունը կանցկացվի 2009թ. նոյեմբերի 14-ից մինչեւ 2010թ. մայիսի 23-ը։

Հիշեցնենք,որ անցած տարի Հայաստանի չեմպիոն էր դարձել մայրաքաղաքի «Էրեբունի»-ն։