Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա 2012թ. հունվարի 14-ին: Նա կմասնակցի Գերմանիայի Օֆենբուրգում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին: Աբրահամի մրցակիցը դեռ հայտնի չէ:
Դա կլինի Աբրահամի առաջին մենամարտը երկրորդ միջին քաշայինների Super Six մրցաշարից հետո: Չորս մենամարտերում կրելով երեք պարտություն` Աբրահամը որոշել է դարձյալ ելույթ ունենալ միջին քաշային կարգում, գրում է Ruslife.eu-ն:




























