Հայաստանի ֆուտբոլի նախորդ առաջնության արծաթե մեդալակիրը՝ մայրաքաղաքի «Միկա»-ն, նոր մարզիչ ունի: Դա Արմեն Ադամյանն է, որ այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Դարբինյանին: Վերջինս դեռ առաջնության ավարտից առաջ հայտնել էր ակումբը լքելու իր ցանկության մասին: Հնարավոր է, որ Դարբինյանը շարունակի իր մարզչական կարիերան իրանական թիմերից մեկում:
Ինչ վերաբերում է Ադամյանին, նա թիմը կգլխավորի երկրորդ անգամ: Ավելի վաղ աշխատել էր որոշ հաջողությունների հասած թիմի հետ: Մասնավորապես 2006թ. նվաճել է Հայաստան գավաթը: Ապա աշխատել էր այնպիսի ռուսական թիմերի հետ, ինչպիսիք են Սմոլենսկի «Դնեպրը» (երկրորդ դիվիզիոն) եւ Ուլյանովսկի «Վոլգան» (առաջին դիվիզիոն):



























