Ավելի քան 10 տարվա ընթացքում Նիդեռլանդների բանակում առաջին անգամ կհայտնվի սեփական տանկային ստորաբաժանումը, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Նիդեռլանդների կառավարության զեկույցը։
NRC Handelsblad-ի տեղեկություններով՝ ստորաբաժանման ստեղծումը, որը կարժենա տարեկան 260-315 միլիոն եվրո, միաժամանակ Նիդեռլանդներին կօգնի կյանքի կոչել պաշտպանության վրա երկրի ՀՆԱ-ի առնվազն 2%-ը ծախսելու ՆԱՏՕ-ի ցուցանիշը:
Այս գումարը, ի թիվս այլ բաների, կփակի նոր տանկերի, ըստ ամենայնի, գերմանական տանկեր արտադրող Krauss-Maffei Wegmann-ի թողարկած Leopard 2 տանկների գնման ծախսերը: Այդ տանկերն արդեն 40 տարի հոլանդական ցամաքային բանակի սպառազինության կազմում են:





























