ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացարձակապես ջանք չի գործադրում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ Այս մասին Արիզոնայում իր կողմնակիցների հանրահավաքում հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Ի՞նչ եք կարծում, նա գիշերները չի՞ կարող քնել, շուռ է գալիս և փորձում լուծում գտնել, թե ինչպես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: – Թրամփը դիմել է ներկաներին, -Չեմ կարծում։ Նա մի քանի տարի չի խոսել [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ»։
Թրամփը նաև կրկնել է իր խոստումը, եթե նա հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, լուծել ուկրաինական հակամարտությունը մինչև երդմնակալությունը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում հունվարի 20-ին։
Թրամփը հայտարարել է, որ Բայդենը չի փորձում լուծել ուկրաինական հակամարտությունը

Հասանելի է
русский



























